USD390.9EUR444.61RUB4.7857

Բուբլիկի ձևով ականջակալներ՝ AirCore OWH-ը, պատրաստ են օգտատերերին առաջարկել մի բան անսովոր։

Movengine AirCore OWH ստարտափը իր արտասովոր արտադրանքը ներկայացրել է ապրիլի 1-ին, սակայն այն կատակի չվերածվեց՝ իսկապես հետաքրքիր նորույթ է։ Սա բուբլիկի տեսքով ականջակալ է, որի միջին մասը խոռոչ է և թույլ է տալիս արտաքին ձայնը հասնել ականջի մեջ։ Թեև տեխնոլոգիան նոր չէ, բայց ստարտափի հեղինակները պնդում են՝ իրենք կատարելության են հասցրել գաղափարը։

Սկզբնապես այս ձևաչափը ստեղծվել էր այն մարդկանց համար, ովքեր միաժամանակ ցանկանում են լսել ինչպես երաժշտություն, այնպես էլ շրջակա ձայները։ Բայց AirCore OWH-ի դեպքում իրավիճակն այլ է՝ այս ականջակալները գրեթե լիովին խլացնում են արտաքին ձայները։ Իսկ լրիվ մեկուսացման համար կարելի է խոռոչներում տեղադրել հատուկ սիլիկոնե խցաններ։

Բաց ռեժիմն ակտիվացնելու դեպքում միանում է «ձայնային տեսարանի» էֆեկտը։ Օգտատերը ստանում է տպավորություն, որ լսում է ձայներ տարածության տարբեր կետերից՝ ինչպես կոնցերտի ժամանակ, երբ լսվում է ինչպես երաժշտական գործիքների ուղիղ հնչողությունը, այնպես էլ ձայների անդրադարձը պատերից ու այլ ակուստիկ էֆեկտներ։ Սա ստացվում է երկու բաղադրիչի հաշվին՝ հնչողության ձևաչափի և այն զգացողության, որ ականջները ամբողջությամբ փակված չեն։

Նման էֆեկտներ հնարավոր են նաև պրեմիում դասի այլ ականջակալներում, սակայն դրանց առավելությունը հիմնականում կգնահատի միայն փորձառու աուդիոֆիլը։ AirCore OWH-ը անլար են, մի լիցքավորմամբ աշխատում են մինչև 27 ժամ։ Ստարտափի ֆինանսավորման փուլում դրանց արժեքը կազմում է 159 դոլար։

Դիտել տեսանյութը

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ