Վերջին տարիներին Կալիֆոռնիա նահանգը բախվել է աննախադեպ երաշտի, ինչը հանգեցրել է խմելու ջրի լրջագույն պակասի։ Նահանգի ղեկավարությունն սկսեց ակտիվորեն մտածել՝ ինչպես կարելի է պաշտպանել քաղցրահամ ջրի պաշարները շոգ եղանակին գոլորշիացումից։
Գաղափարը պարզ էր, բայց հանճարեղ։ Լոս Անջելեսի բժիշկ Բրայան Ուայթը, թոշակի անցած կենսաբան, առաջարկեց օգտագործել սև պլաստիկ գնդակներ, որպեսզի պաշտպանեն ջրի մակերեսը արևի ճառագայթներից։ Նա ծանոթ էր նմանատիպ գնդակների կիրառմանը օդանավակայանների մոտ՝ թռչուններին վանելու նպատակով։
Այս գնդակները, որոնցից յուրաքանչյուրը արժե 36 ցենտ, չափսերով մի փոքր ավելի մեծ են, քան խնձորը։ Սև գույնը գերազանց կերպով կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, և օգնում է նվազեցնել գոլորշիացումը։ Այժմ այդ գնդակներով պատված են Էլիզիան և Իվանհո ջրամբարները, որոնք գտնվում են Յուպփըր Սթոուն քաղաքի մոտ։ Ջրի գոլորշիացումը նվազել է 85-90 %-ով։
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին նախաձեռնեց ծրագիր՝ տարեկան 20,000 «ստվերային գնդակների» արտադրությամբ։ Նախագիծը արժեցավ 34 միլիոն դոլար, սակայն փորձագետները վստահ են, որ այն կխնայի առնվազն 250 միլիոն դոլար, և կօգնի պահպանել ջրային պաշարները երկարաժամկետ հեռանկարում։