Ամերիկայի Սանդիայի ազգային լաբորատորիան (SNL) ներկայացրել է նորագույն B61-13 գրավիտացիոն միջուկային ռումբը, որի սերիական արտադրությունը մեկնարկել է նախատեսված ժամկետից 7 ամիս շուտ։ Այն մշակվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչության 2023թ․ ծրագրի շրջանակում։
B61-13-ը B61-7 և B61-12 մոդելների շարունակությունն է, բայց համալրված է նոր անվտանգության համակարգերով, որոնք կանխում են ցանկացած արտաքին միջամտություն դրա գործարկման մեխանիզմում։ Բացի այդ, ռումբը ունի կարգավորվող հզորություն՝ սկսած 10-ից մինչև 360 կիլոտոնա։
Դա հնարավորություն է տալիս կիրառել այն ինչպես սովորական թիրախների դեմ՝ նվազագույն collateral վնասով, այնպես էլ խորը թաքնված խոշոր օբյեկտների ոչնչացման համար։ Ռումբը կստանա նաև պոչային ղեկային համակարգ, ինչը նրան կդարձնի բարձր ճշգրտությամբ ինքնանավագ ռումբ, որը հնարավոր կլինի բաց թողնել օդանավից՝ առանց մտնելու հակառակորդի ՀՕՊ-ի գոտի։
Առաջին փուլում B61-13-ի կրողը կլինի B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչը։ Ապագայում այն կփոխարինվի B-21 Raider նոր սերնդի ցածր տեսանելիությամբ ռմբակոծիչով։