ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընը մասնակցել է Փհենյանի հյուսիսում 10 հազար բնակարանով բարձրահարկ բնակելի շենքերի նոր թաղամասի բացմանը: Կիմ Չեն Ընի ընկերը կտրել է կարմիր ժապավենը՝ ի նշան շինարարության ավարտի։ Միջոցառման ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդը շփվել է ապագա բնակարանատերերի՝ մանկավարժների և բանվորների, աշխատավորների և թոշակառուների ընտանիքների հետ: Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել նրանցից այն բանի համար, որ նման ժամանակակից բնակելի շենքերը միայն հիմա են տրամադրվում իրենց, և հայտարարել է իր ժողովրդի համար ավելի շատ բան անելու վճռականության մասին: