Երևան-Կապան-Երևան ներքին չվերթեր իրականացնող NovAir ավիաընկերությունը մեկ ամիս առաջ վաճառվել է լեռնահանքային հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ավելի ճիշտ՝ բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամին է պատկանում նաև Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Սյունիք օդանավակայան» ընկերության 50%-ը։ Փետրվարի 26-ից դադարեցվել են Երևան-Կապան չվերթները Չեխիայում օդանավերի տեխնիկական սպասարկման պատճառով, սակայն դրանք կվերսկսվեն մոտ ապագայում և կիրականացվեն ամեն օր՝ շաբաթական 3 անգամ, ինչպես նախկինում։