USD390.9EUR444.61RUB4.7857

Երևանում մեծածավալ ապրանքների անվճար առաքում կիրականացվի. Wildberries

RVB կոնցեռնը (Wildberries և Russia ընկերությունները) սկսում է խոշորածավալ ապրանքների անվճար առաքման ծառայություն ԱՊՀ տարածքում, ներառյալ՝ բեռնախցիկով տեղափոխումն ու ապրանքների բարձրացումը բնակարան։ Ծառայությունից կարող են օգտվել Երևանի, Աստանայի և Մինսկի բնակիչները։ Ծառայությունը ներառում է մեծածավալ ապրանքներ՝ կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր և այգեգործության պարագաներ։ Նախկինում այս ծառայությունը հասանելի էր միայն Ռուսաստանի տարածքում, սակայն այժմ Wildberries-ն ընդլայնում է իր ենթակառուցվածքային հնարավորությունները նաև ԱՊՀ այլ երկրներում։

«Խոշորածավալ ապրանքների առաքման ծառայության գործարկումը Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում կարևոր քայլ է ԱՊՀ տարածքում միասնական լոգիստիկ հարթակի ձևավորման ուղղությամբ։ Մենք նկատում ենք մեծ հետաքրքրություն գնորդների կողմից և վստահ ենք, որ այս նոր ուղղությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքները», – ասել է Wildberries-ի ներկայացուցիչ Եվգենի Բուլդիգինը։

Ծառայությունն սկզբնական փուլում կգործի նշված երեք երկրների մայրաքաղաքներում, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է ընդլայնել ծածկույթը՝ ներառելով նաև այլ բնակավայրեր։ Այս պահին Wildberries հարթակում խոշորածավալ ապրանքների տեսականին գերազանցում է 160 հազար անվանումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ