USD390.13EUR448.06RUB4.7998

Հարվարդի համալսարանը ԱՄՆ դաշնային դատարան է դիմել՝ ներկայացնելով հայց Թրամփի վարչակազմի դեմ

Պատճառը համալսարանի ավելի քան 2 միլիարդ դոլարի ծրագրերի պետական ֆինանսավորման սառեցման որոշումն է։

Անցյալ շաբաթ համալսարանը մերժել էր վարչակազմի պահանջները, որոնք ներառում էին բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) քաղաքականության շրջանակում գործող բոլոր ծրագրերի դադարեցումը, ինչպես նաև համալսարանական տարածքներում դիմակ կրելու արգելքը։

Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդին պետական ֆինանսավորման մի մասից՝ 2.2 միլիարդ դոլարի չափով, և սպառնացել է չեղարկել համալսարանի հարկային արտոնությունները, ինչպես նաև արգելել օտարերկրյա ուսանողների ընդունելությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ