USD390.13EUR448.06RUB4.7998

 «Կոռուպցիոն դրսևորումներն մեզ համար անընդունելի են». Տիգրան Ավինյան 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է  Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։

«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, նշելով՝ թե դեպքը վարչական շրջանում տեղի չի ունեցել, ոչ էլ՝ իր ներկայությամբ. «Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»։

Ըստ Տիգրան Ավինյանի խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև՝ ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու.  «Նման բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Որքա՞ն տեղի ունենա այս գործընթացը, որ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Ես կարծում եմ՝ իրավապահներն իրենք գործառույթը պետք է իրականացնեն, բայց մենք էլ անելիք ունենք՝ համակարգային վերլուծության  տրամաբանությամբ»։ 

Գայթակղությունը մեծ է, և պետք է համակարգային լուծումներ գտնել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ