Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոնի՝ գրեթե հաստատ է, որ ուրուգվայցի հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից: Այդ սցենարին աջակցում են և՛ «Լիվերպուլի», և՛ ֆուտբոլիստի ներկայացուցիչները։ Հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան «Ալ Նասր» տեղափոխությանը, սակայն արդյունքում մերսիսայդցիները հրաժարվեցին վաճառել նրան մրցաշրջանի ընթացքում:
Դարվինը 2022 թվականին մերսիսայդցիների կազմ է տեղափոխվել «Բենֆիկայից»՝ 75+25 միլիոն եվրոյով: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։