USD389.46EUR441.92RUB4.7305

Ընկերություններ, որոնք գլխավորում են խոշոր հարկատուների ցուցակը

Հայաստանում ամենաշատ հարկերը վճարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցանկը։

«Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 19.9 մլրդ դրամ (2024թ. այդ թիվը 18.1 մլրդ էր)։ 

Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է՝ վճարած 16.5 մլրդ դրամով (2024թ.՝ 19.9 մլրդ դրամ)։ Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 12 մլրդ դրամ վճարած հարկերով (2024թ. 13.2 մլրդ դրամ)։ 

ԶՊՄԿ-ն այս ցանկում  չի ներառվել 2024թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։

1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Սիթի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները։ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարի վճարել են 409.3 մլրդ դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ