USD389.45EUR443.12RUB4.7797

Ի՞նչ է լինում ձեր 50 դրամի հետ. TelCell

«50 դրամը մնու՞մ է տերմինալում: Ոչ 🙂
Երբ տերմինալով վճարումից հետո գոյանում է 50 դրամ մնացորդ, այն քեզ է փոխանցվում: Բայց դու պետք է ընտրես` ինչպես.

✔️ Տարբերակ առաջին
Մանրը կարելի է ստանալ Telcell մասնաճյուղում կամ փոխանցել քո նախընտրած հաշվին՝ զանգահարելով Telcell զանգերի կենտրոն: Այս տարբերակը ընտրելիս տերմինալը քեզ տրամադրելու է մանրի անդորրագիր, անպայման վերցրու և պահպանիր այն:

✔️ Տարբերակ երկրորդ
Մանրը կարող է փոխանցվել քո մուտքագրած հեռախոսահամարին։

✔️ Տարբերակ երրորդ
Մանրը կարող է փոխանցվել վճարման ժամանակ մուտքագրված հեռախոսահամարով բացված Telcell Wallet-ի բանկային հաշվին։

50 դրամի ճակատագիրը դու ես որոշում: Ընտրիր 3 տարբերակներից մեկը տերմինալի վրա, և թող այն վերադառնա քեզ մոտ». բացատրում է Telcell-ը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ