USD389.94EUR443.01RUB4.8004

Հայաստանը շատ կարևոր հարևան է Վրաստանի համար. Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիա

«Մեզ կապում է ռազմավարական գործընկերությունը, ուստի նման բարձր մակարդակի այցելությունները շատ կարևոր են։ Ինչպես գիտեք, տարածաշրջանում շատ կարևոր գործընթացներ են ընթանում, և այս ֆոնին նման այցելությունները, և մասնավորապես այս այցը, ավելի մեծ նշանակություն են ստանում»,- նշել է Դարսալիան:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ևս կարևորել է Վրաստանի նախագահի այցերը Բաքու և Երևան։ Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված երկիր: Ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը կառավարության համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող ոլորտ է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ