USD385.32EUR455.06RUB4.9092

Եվրամիությունը պատրաստվում է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Ժան-Նոել Բարո

«Ես երեկ խոստացա հանրապետական սենատոր Լինդսի Գրեմին, որ կփորձենք համակարգել պատժամիջոցների երկու փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմն ավելի վաղ հայտարարել էր, որ 72 օրենսդիր աջակցել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագծին, որը կկիրառվի, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ վարել։

Բարոն քննադատել է Ռուսաստանի նախագահին. «Այժմ միանգամայն պարզ է, որ Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է»։

«Ուկրաինան ընդունեց անվերապահ հրադադարի մասին առաջարկը և երեկ Միացյալ Նահանգների հետ կնքեց կարևոր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը ոչ մի ջանք չի գործադրել, ոչ մի նշան չի ցույց տվել, որ պատրաստ է հրադադարի կամ խաղաղության»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ժան-Նոել Բարոն չի բացառել, որ Փարիզը կարող է տնտեսական համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ