USD389.46EUR441.84RUB4.8034

Չինական ամբարտակը ազդել է օրվա տևողության վրա. NASA

Չինաստանում կառուցված մի հսկայածավալ շինություն կարող է իսկապես ազդել Երկրի պտույտի վրա՝ երկարացնելով տարին։ Երեք կիրճերի ամբարտակը (Three Gorges Dam) տեղակայված է Յանցզի գետի վրա, որը աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանն է՝ հաշվի առնելով տեղակայված հզորությունը։ Այն ունի շուրջ 2335 մետր լայնություն և 185 մետր բարձրություն, իսկ կառուցման արժեքը կազմել է շուրջ 20.4 միլիարդ դոլար։

NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտնական, դոկտոր Բենջամին Ֆոն Չաոն հայտարարել է, որ այս կառույցի զանգվածը, որը պահում է շուրջ 40 կմ³ ջուր, ազդել է Երկրի զանգվածի բաշխման վրա՝ երկարացնելով օրվա տևողությունը 0.06 միկրովայրկյանով։ Այս փոփոխությունը Երկիրը կենտրոնում դարձնում է մի փոքր ավելի գնդաձև և բևեռների շրջանում ավելի հարթ։ Գիտական տեսանկյունից սա ուշագրավ փաստ է։ Ազդեցությունը «համարժեք է մոտ 3 օրվա ավելացման՝ ամբողջ տիեզերքի գոյության ընթացքում», ինչը կազմում է մոտ 13.8 միլիարդ տարի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ