Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել օրենսդրական բարեփոխումների, կառավարման համակարգի բարելավմանը, արդարադատության, մարդու իրավունքների, տնտեսական մրցունակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային ոլորտում նախաձեռնված ծրագրերին։ Քննարկվել են Համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, զեկուցվել է, որ առանձին ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ։ Որպես համագործակցության առանցքային օրինակներ՝ ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի և թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ռազմավարական նշանակությունը։