USD389.25EUR439.39RUB4.7251

Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին կցուցաբերվի առաջին բուժօգնություն

Երևանի քաղաքապետարանի և «Հենար»  հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: 

Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում եւ հանրային տարածքներում,  միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը 300 մետր հեռավորությամբ։

Տեղադրման տրամաբանությունը հիմնված է միջազգային փորձի վրա, որը թույլ է տալիս կամավորներին մինչև 6 րոպում  հասնել դեպքի վայր՝ բարձրացնելով սրտի կանգի

դեպքերում փրկվելու հավանականությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ