Կալիֆորնիայի խոշորագույն քաղաքում սկսվել է ԹՈՒՄՈ կենտրոնի շինարարությունը, որը նախատեսված է 1500 դեռահասների համար, ովքեր կսովորեն անվճար: Դպրոցի բացումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։ ԹՈՒՄՈ Լոս Անջելեսը կմիանա 9 երկրներում 13 կենտրոններից բաղկացած համաշխարհային ցանցին, որոնք կսպասարկեն շաբաթական ավելի քան 25,000 դեռահասների և ավելի քան 60,000 շրջանավարտների: Ծրագրի համար Կալիֆորնիա նահանգը հատկացրել է 23 մլն դոլար, իսկ Լոս Անջելես քաղաքը՝ 3 մլն դոլար։