USD385.32EUR455.06RUB4.9092

Ապօրինի շինարարություն մեր քաղաքում չի կարող լինել․ Տիգրան Ավինյան

«Ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր այգիներում կան տարատեսակ շինություններ, որոնց տերերը հետո փորձում են պայքարել դրանք սեփականացնելու համար, երբ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ շինությունները։ Տարատեսակ կրպակները, որոնք մայթ են փակում, տարբեր դատական պրոցեսներ են հարուցում Երևանի քաղաքապետարանի դեմ»,- նշել է քաղաքապետը։ 

Ավինյանը նշեց, որ առողջ մտածելակերպ չէ, նորմալ չէ, երբ մարդը մտածում է՝ ոնց անի․ բակի անկյունն իրենով անի․ 

«Փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞, հողի գողն էլ է գող և, առհասարակ, համայնքային հողի վրա կառուցապատվող որևէ շինություն ամենակոշտ ձևով քանդվելու է»,- նշեց քաղաքապետը։ 

Քաղաքապետը նաև վստահեցրել է. «Պայքարելու ենք ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շենքեր-շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ»:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ