Սարքավորումն անցել է բոլոր փորձարկումներն ու նախատեսված է բարելավել օդային երթևեկության անվտանգությունն ու ճշգրտությունը՝ հատկապես լեռնային և բարդ եղանակային պայմաններում։
VOR/DME 2700 համակարգը նախատեսված է օդանավերի դիրքը որոշելու համար։ Այն աշխատում է ուլտրալարման հաճախականությունների տիրույթում և կարող է միաժամանակ սպասարկել մինչև 200 օդանավ։ Համակարգը համապատասխանում է Միջազգային քաղավիացիայի կազմակերպության (ICAO) պահանջներին և խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես ավիաուղիներում նավարկության, այնպես էլ վայրէջքի ժամանակ որպես լրացուցիչ օգնություն։