USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանը պետական բյուջեի հաշվին Սիրիայում գտնվող 448 հայի տրամադրել է անձնագիր

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությունը Սիրիայում գտնվող 448 հայի տրամադրել է անձնագիր՝ բոլոր ծախսերը հոգալով պետական բյուջեից։ Այս քայլը ձեռնարկվել է՝ հաշվի առնելով տվյալ անձանց գտնվելը կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում։

Ըստ օրենքի՝ արտերկրում նման վտանգի մեջ հայտնված հայերը ազատվում են անձնագիր ստանալու կամ փոխարինելու համար նախատեսված վճարներից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ