Google-ը իր Meet տեսազանգերի հարթակում ներդրել է խոսքի համաժամանակյա թարգմանության գործառույթ՝ հիմնված Gemini նեյրոցանցի վրա։ Նոր հնարավորությունը ցուցադրվել է Google I/O համաժողովում։
Ընկերության խոսքով՝ արհեստական բանականությունն իրականացնում է թարգմանությունը՝ միաժամանակ պահպանելով օգտատիրոջ ձայնի տոնայնությունն ու արտահայտչականությունը։ Գործառույթը բետա փուլում հասանելի է Google AI Pro և AI Ultra փաթեթների բաժանորդներին։
Սկզբում աջակցվում են անգլերենից իսպաներեն թարգմանությունները։ Առաջիկայում սպասվում է իտալերենի, գերմաներենի և պորտուգալերենի հավելում։