Հաճախ է հնչում այն հարցը, թե ի՞նչ կլինի եթե կենսաթոշակային կյանքի ժամանակահատվածում դրամը այնքան արժեզրկված լինի, որ ստանալիք գումարով չկարողանանք մինիմալ ծախսերը հոգալ:
ՀՀ-ն երաշխավորում է մասնակցի օգտին կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցի կատարած սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտված չափով: Հետևաբար, մասնակցի կողմից իր կենսաթոշակային հաշվում կուտակած միջոցները կենսաթոշակային տարիքում գնաճից երաշխավորված են։
Սահմանված միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է օրենքի հիման վրա ստեղծված երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 🤝