Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են համայնքային հողամասերում ինքնակամ և առանց թույլտվության կառուցված շինությունները։ Մասնավորապես՝
• Կենտրոն վարչական շրջան — Սարյան փողոցի 24 հասցեին կից գտնվող համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինություն։
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան — Հովնաթանի փողոցի 45 տան դիմաց տեղակայված շինություն։
• Իսակովի պողոտա, շենք 36 — Բակում, համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինություններ։
Աշխատանքները շարունակվում են՝ մայրաքաղաքում քաղաքաշինական կարգապահությունը վերականգնելու նպատակով։