ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ պաղեստինյան զինված խմբավորումը չի ընդունի ԱՄՆ-ի վերջին առաջարկը՝ կապված Գազայում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման հետ։ Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելը հաստատել է ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի մշակած ծրագիրը և այժմ սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելին առաջարկված հրադադարի առաջարկը դեռ քննարկման փուլում է ՀԱՄԱՍ-ի կողմից, սակայն ներկայիս ձևաչափով այն միայն կշարունակի Գազայում «սպանությունները և սովը»։
Reuters-ի տվյալներով՝ առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադարի ժամկետ և առաջին շաբաթվա ընթացքում 28 իսրայելցի պատանդների վերադարձ, ինչպես ողջ, այնպես էլ մահացած։ Իսրայելը իր հերթին պատրաստ է ազատ արձակել 125 պաղեստինցի ցմահ դատապարտյալ և վերադարձնել 180 զոհված պաղեստինցիների մարմինները։ Նեթանյահուի կառավարությունը արդեն ընդունել է այս առաջարկը։