USD383.46EUR438.06RUB4.8332

Շարունակվում են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները Երևանի Բուսաբանական այգում. Տիգրան Ավինյան

Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում ընթացքի մեջ են «Կյանքի պուրակ»-իկառուցման աշխատանքները, որը նվիրված է Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Տարածքում նախատեսվում է․

• Արհեստական լճակի կառուցում

• Կասկադային աստիճանահարթակների վերանորոգում

• Ճեմուղիների և հեծանվուղիների կառուցում

• Ոռոգման նոր համակարգի ներդրում և նոր պոմպակայանի կառուցում

Այս ենթակառուցվածքները հնարավորություն կտան ոչ միայն պահպանել «Կյանքի պուրակ»-ի տարածքը, այլև բարելավել ամբողջ Բուսաբանական այգու բուսականության խնամքը։

Շինարարական աշխատանքներին ծանոթացել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ