USD383.46EUR438.06RUB4.8332

Առողջապահության ոլորտում ներդրվել է արհեստական բանականությամբ լաբորատոր վերլուծության նոր համակարգ

Առողջապահության ոլորտում առաջին անգամ ներդրվել է արհեստական բանականությամբ ղեկավարվող լաբորատոր տվյալների վերլուծության համակարգ, որը ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ծրագիրը մշակվել է հայկական Docus ստարտափի կողմից՝ համագործակցելով Blood Cells լաբորատոր ցանցի հետ։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին վերահսկել իրենց առողջական վիճակը, ծանոթանալ լաբորատոր հետազոտությունների արդյունքներին և ստանալ անհատականացված խորհուրդներ։

Docus ստարտափի համահիմնադիր և տնօրեն Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ համակարգը նախատեսված է քաղաքացիներին իրենց բժշկական տվյալների հասանելի և հստակ բացատրություններ տրամադրելու համար։ Նրա նշմամբ՝ հարթակի միջոցով հնարավոր կլինի հետևել առողջության ցուցանիշների փոփոխություններին և, անհրաժեշտության դեպքում, կապ հաստատել համապատասխան մասնագետի հետ։ Արհեստական բանականության հիման վրա աշխատող հիշեցման գործիքը կդառնա հիվանդի և բժշկի միջև միավորող օղակ՝ աջակցելով ավելի ճշգրիտ ախտորոշմանը և բուժման ռազմավարության ընտրությանը։ Սարգսյանը վստահ է, որ այս լուծումը կնպաստի կանխարգելիչ բժշկության զարգացմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ