Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։
Դեպի Կոնդ տանող աստիճանները վերանորոգվել են, տեղադրվել են նոր աստիճանավանդակներ, ինչը կապահովի անվտանգ ու հարմար տեղաշարժ։
Ցանկապատվել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը։
Թաիրով փողոցում նույնպես տեղադրվել են աստիճանավանդակներ։
Իսկ Ծիծեռնակաբերդի խճուղու մայթն լայնացվել ու բարեկարգվել է, ինչը կնպաստի հետիոտնային շարժման առավել անվտանգ ու հեշտ կազմակերպմանը։