Լոռու COAF Smart կենտրոնն արդեն 7 տարեկան է: Այս ընթացքում հազարավոր երեխաներ ու դեռահասներ 30 գյուղական համայնքներից օգտվել են կենտրոնի առաջարկած ժամանակակից կրթության, թվային հմտությունների ու անձնական աճի ծրագրերից:
«Սա կենդանի օրինակ է, թե ինչպես են մարդկային կապիտալում նպատակային ներդրումները փոխակերպում տարածաշրջանները»,– նշում են COAF-ից։
Կազմակերպությունն առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսում է բացել ևս 3 Smart կենտրոն Մյասնիկյանում, Գորիսում ու Կապանում: