ՀՀ կառավարությունն առաջարկում է Տավուշի մարզի գյուղացիներին իրենց հողատարածքներում հիմնել կաթիլային ոռոգման համակարգով ու կարկտապաշտպան ցանցերով ինտենսիվ այգիներ։
Ցանկացողներն կարող են դիմել մինչև հուլիսի 15-ը: Ծրագրի ընդհանուր արժեքի 95 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, մնացած 5 տոկոսը կներվի համայնքի բյուջեից: Կապալառու ընկերությունն առաջիկա երկու տարիներին կիրականացնի հողերի վերլուծություն ու կնպաստի այգիների արդյունավետ խնամքին:
Նախատեսվում է նաև լոգիստիկ կենտրոնի կառուցում, որտեղ տեղադրված կլինեն բերքի պահեստավորման սառնարաններ: Կառավարության նպատակը գյուղացիների եկամուտներն ավելացնելն ու ժամանակակից ագրոկլաստերներ ստեղծելն է: