Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման տասնամյա ծրագրի առաջին փուլին, որն ուղղված կլինի Հայաստանի գյուղական համայնքներում խմելու ջրի ու ոռոգման համակարգերի հասանելիության բարելավմանը։
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման փաթեթն կազմում է 435 միլիոն դոլար, որից 330 միլիոնը կհատկացնի ՎԶՄԲ-ն: 2025-2031 թվականներն ընդգրկող առաջին փուլն իրականացվելու է 80 միլիոն դոլար վարկով, ինչպես նաև Եվրամիության, Զարգացման ֆրանսիական գործակալության ու Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ (ընդանուր 185 միլիոն դոլար)։
Նախագիծն ներառում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ջրային ենթակառուցվածքների արդիականացում ու մի քանի մարզերի ջրամատակարարման բարելավում: Ակնկալվում է, որ այն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ենթակառուցվածքների կայունությանը ու գյուղերի զարգացմանը: