Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Իսրայելը տիրապետում է մոտ 90 պահեստավորված միջուկային մարտագլխիկի։ Ինստիտուտի տվյալներով՝ դրանք ներկայումս չեն տեղակայված մարտական համակարգերում, սակայն կարող են արագորեն գործի դրվել՝ ռազմական անհրաժեշտության դեպքում։
Իսրայելը պաշտոնապես չի հաստատել միջուկային զինանոց ունենալու փաստը, սակայն SIPRI-ն և այլ փորձագիտական աղբյուրներ վերջին տասնամյակներին հետևողականորեն արձանագրում են այդ հնարավորությունը։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին Իսրայելը չի միացել, ինչը թույլ է տալիս երկրին պահպանել քաղաքական «միջուկային անորոշության» դիրքորոշումը։