USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանը Բրյուսելում դեսպանության համար նոր շենք է գնել՝ 4,3 մլն եվրոյով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 4,3 միլիոն եվրոյով ձեռք է բերել նոր շենք Բրյուսելում՝ նախատեսված Բելգիայում Հայաստանի դեսպանության գործունեության համար։

Շենքը գտնվում է Դ’Առլոն փողոցում՝ Բրյուսելի կենտրոնական և էլիտար Լեոպոլդ թաղամասում, որտեղ տեղակայված են Եվրամիության հիմնական կառույցները՝ Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ օտարերկրյա դեսպանություններ։

Նշված շինությունը կառուցվել է 1866-1870 թվականներին և նախկինում ծառայել է որպես Բելգիայի ձեռներեցների միության շտաբ։ Այս նոր ձեռքբերումը թույլ կտա Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը ներկայանալ առավել արդյունավետ և ներկայացուցչական միջավայրում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ