USD385.32EUR455.06RUB4.9092

Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ հերոին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մաքսային ծառայությունն Արծվանիստանի անցակետում ստուգման ժամանակ Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է գրեթե 300 կիլոգրամ հերոին, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դոլար։

Ըստ հաղորդագրության, բեռնատարն առերևույթ տեղափոխում էր հրակայուն աղյուսներ, սակայն իրականում դրանք պարունակում էին թմրանյութ։ Բեռը պետք է Բաթումիով տեղափոխվեր Եվրոպա։

Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, ով ձերբակալվել է։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում՝ խոշոր չափերով թմրանյութերի միջազգային ապօրինի տեղափոխման մեղադրանքով։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ