USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանի քաղաքային նորարարական լուծումները փոխում են երևանցիների առօրյան. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից մշակված նորարարական համակարգերը զգալի ազդեցություն են ունենում երևանցիների առօրյա կյանքի վրա՝ դարձնելով քաղաքային ծառայությունները առավել հասանելի, արդյունավետ և ժամանակակից։

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շուտով կգործարկվի նաև YES ծառայությունների միասնական հարթակը, որը կներկայացնի ևս մեկ կարևոր քայլ քաղաքային ծառայությունների թվայնացման և դրանց մատչելիության բարձրացման ուղղությամբ։

Հարթակի նպատակը քաղաքային գործառույթների կենտրոնացումն է մեկ ինտերակտիվ համակարգում՝ ապահովելով արագ և հարմարավետ կապ քաղաքապետարանի ու քաղաքացիների միջև։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ