USD383.27EUR447.7RUB4.7706

WhatsApp-ում գովազդներ կտեղադրվեն՝ սկսած առաջիկա շաբաթներից

Meta-ն պաշտոնապես հաստատել է, որ առաջիկա շաբաթներից սկսած WhatsApp-ում կտեղադրվեն գովազդներ։ Դրանք կհայտնվեն Updates բաժնում, որը ներառում է օգտատերերի Status-ները և բիզնես թարմացումները։

Որտեղ կարող են երևալ գովազդները.

  • Status/Stories-ի նման հատվածում
  • Բիզնես էջերից ստացվող թարմացումների մեջ
  • Հետագայում՝ բիզնեսների պրոֆիլներում

Meta-ն վստահեցնում է, որ անձնական հաղորդագրություններում գովազդ չի տեղադրվի, սակայն այս քայլը միտված է WhatsApp-ի եկամտաբերությունը բարձրացնելուն՝ առանց հավելվածի վճարովի դարձնելու։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ