USD383.27EUR447.7RUB4.7706

Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մետրոպոլիտենում ընթանում են շարժակազմերի վերանորոգման ծրագրային աշխատանքներ՝ ուղևորներին ապահով, հարմարավետ և անխափան ծառայություն մատուցելու նպատակով։

Վերջին ամիսներին մետրոպոլիտենի տեխնիկական բազան համալրվել է 14 նոր անվասայլակի շրջանակով, իսկ վերանորոգվել է 36 անվազույգ, ինչը զգալիորեն նպաստում է շարժակազմերի կայուն աշխատանքին և երթևեկության անվտանգության բարձրացմանը։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է մետրոպոլիտենի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ համակարգը համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ