ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 916 քաղաքացի վերադարձրել է ընդհանուր 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։
Մեկ անձի վերադարձած գումարի միջին չափը կազմել է 89 000 դրամ։
Վարչապետը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են ծրագրի իրագործելիության և քաղաքացիների մասնակցության աճող միտման մասին։