Լեգենդար բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը կվերանորոգի Երևանի Հանրապետության հրապարակի շենքերից մեկը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին շենքը։
Այդ պատմական շենքը, որը դեռ 2012 թվականին գնել է արգենտինացի գործարար Էդուարդ Էռնեկյանը, վերափոխվելու է Ֆոսթերի նախագծով։ Ըստ ներկայացված ծրագրի՝ շենքում կտեղակայվեն ժամանակակից գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, ռեստորաններ, ինչպես նաև կանաչ և հանրային տարածքներ, որոնք կունենան մուտք Հանրապետության հրապարակից։
Էռնեկյանի ներկայացուցիչը TIME-ին հայտնել է, որ շենքի արտաքին տեսքը կպահպանվի՝ պահպանելով դրա պատմական արժեքը, սակայն ներսում կկիրառվեն ժամանակակից ճարտարապետական լուծումներ։