USD384.32EUR450.23RUB4.8933

Վերջին տարիներին Չինաստանի պետական ընկերությունները ներգրավվել են Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում

2024 թ-ին Երևանում մեկնարկել է Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ  մասնաշենքի կառուցման աշխատանքները, որը իրականացվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության աջակցությամբ։

2023 թ-ին Շիրակի մարզում 30 տարի դադարից հետո մեկնարկել է Կապսի ջրամբարի շինարարությունը, որը իրականացնում է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» պետական ընկերությունը։

2023-2024 թթ-ին Գեղարքունիքի մարզում կառուցվել է  Հայաստանի առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ-1» արևային կայանը, որի կապալառուն չինական CMEK պետական ընկերությունն էր, իսկ շինարարությունը իրականացրել է Շտիգեն ընկերությունը։

Չինական կապալառուները ներգրավված են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում։ Մասնավորապես, Տրանշ-3-ի՝ Թալին-Գյումրի հատվածի վերակառուցումը իրականացվել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ