Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) և չեխական Gepard Express տուրօպերատորը գործարկում են նոր զբոսաշրջային գնացքի ծառայություն դեպի Հայաստան։
Առաջին ուղևորությունը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով՝ ընդգրկելով Հայաստան և Վրաստան։
Նոր երթուղու շրջանակում հիմնականում եվրոպացի շուրջ 300 զբոսաշրջիկներ կայցելեն՝
• Սևան,
• Երևան,
• Շիրակ,
• Թբիլիսի,
• Քութայիս,
• Բաթումի։
Ծրագիրը նպատակ ունի խթանել տարածաշրջանային զբոսաշրջությունը և Հայաստանը դարձնել առավել տեսանելի միջազգային շուկայում։