Աբու Դաբիից Երևան ուղևորվող Wizzair ավիաընկերության այսօրվա՝ հունիսի 30-ի թիվ 5W7187 չվերթը, որի չեղարկման մասին ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, իրականում կկայանա։ Թռիչքը նախատեսված է ժամը 13:25-ին։
Ավիաընկերությունը ուղևորներին արդեն տեղեկացրել է այս մասին՝ ուղարկելով հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով։
Տեղեկությունը հաստատել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։