USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ճանաչողական այցեր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխա հնարավորություն կունենա այցելելու մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներ։

Ճանաչողական այցերի շարքի առաջին կանգառը եղել է Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որտեղ երեխաները ծանոթացել են հայ մեծն կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը։

Նախաձեռնության նպատակն է երեխաներին ներառել մշակութային միջավայրում, զարգացնել նրանց հետաքրքրությունները և ապահովել բովանդակալից ժամանց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ