USD385.32EUR455.06RUB4.9092

Յուրի Դուդի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու» մեղադրանքով

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել հայտնի լրագրող և բլոգեր Յուրի Դուդի դեմ։ Մեղադրանքը վերաբերում է «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելուն»՝ ՌԴ օրենսդրության համաձայն։

Դուդը նախկինում երկու անգամ արդեն ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ օտարերկրյա գործակալի կարգավիճակով պարտավորությունները խախտելու համար։ Սակայն, ըստ Մոսկվայի դատախազության, նա շարունակել է հրապարակումներ անել առանց համապատասխան նշման, որ դրանք ստեղծվել կամ տարածվել են «օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձի» կողմից։ Դա հակասում է գործող օրենսդրությանը։

Ռուսաստանի քրեական օրենսգրքով նման խախտման համար նախատեսվում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Յուրի Դուդը, որը հայտնի է որպես «вДудь» YouTube ալիքի հեղինակ (ավելի քան 10 միլիոն բաժանորդ), 2022 թվականից համարվում է օտարերկրյա գործակալ։ Նա պատերազմի առաջին իսկ օրերից բացահայտ քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և լքել երկիրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ