2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 356 միլիարդ դրամ հարկային եկամուտ և տուրք՝ ծրագրվածից 9.4 միլիարդ դրամով ավելի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 168.4 միլիարդ դրամ կամ 14.2 տոկոս։ Տվյալները հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։