ԱՄՆ-ը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել մի շարք ռազմական համակարգերի, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների առաքումները Ուկրաինա։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին։
Սա պայմանավորված է ԱՄՆ ռազմական պահուստների վերանայման գործընթացով, ինչպես նաև զինամթերքի հնարավոր պակասով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանձնարարել է վերլուծել զինապահուստների ներկայիս վիճակը, հատկապես Ուկրաինային և Մերձավոր Արևելք ուղղված մատակարարումներից հետո։
Վերլուծական աշխատանքների ավարտին մինչ զեկույցի պատրաստումը մատակարարումները ժամանակավորապես կասեցվել են։ Եթե պարզվի, որ այդ զինամթերքը կենսական անհրաժեշտություն ունի այլ տարածաշրջաններում, մատակարարումների դադարեցումը կարող է երկարաձգվել։