USD384.51EUR452.41RUB4.8926

«Ակտիվ քաղաքացի» հարթակում ստացվել է 20,000 հայտ

Ժողովրդավարության հիմքում կանգնած է քաղաքացու ակտիվությունն ու մասնակցությունը։ «Ակտիվ քաղաքացի» հարթակը հենց այն գործիքն է, որը Երևանում հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ քաղաքային խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։

2024-ի ապրիլից սկսած՝ հարթակի միջոցով ստացվել է ավելի քան 20,000 հայտ՝ տարբեր քաղաքային խնդիրների վերաբերյալ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով պարգևատրել է «Ակտիվ քաղաքացի» հարթակի ամենաակտիվ մասնակիցներին, ինչպես նաև քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք արագ ու պրոֆեսիոնալ արձագանքել են քաղաքացու հայտերին՝ արդյունավետ լուծումներ առաջարկելով։

Եթե դուք նույնպես ցանկանում եք լինել Երևանի փոփոխությունների մի մասն ու ազդել քաղաքի զարգացման վրա՝ բարձրաձայնելով խնդիրներ ու առաջարկելով լուծումներ, միացե՛ք «Ակտիվ քաղաքացի» հարթակին։

Գրանցվեք ու դառնաք երևանցիների փոփոխությունների համահեղինակները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ