Շենգավիթ վարչական շրջանում ստեղծվել է մոտ կես հեկտար մակերեսով նոր կանաչապատ և բարեկարգ տարածք։
Այգու տարածքում տնկվել է ավելի քան 100 ծառ և թուփ, ներառյալ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ բույսեր։ Տարածքը համալրված է նաև մշտական ոռոգման համակարգով, ինչը կապահովի կանաչ գոտու խնամքն ու պահպանումը։