USD384.46EUR453.47RUB4.8889

Հայաստանում կասեցվել է ռուսական արտադրության պաղպաղակի ներմուծումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025 թվականի հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ռուսական «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պահման ժամկետը՝ 18 ամիս) 2025 թվականի մարտի 7-ի արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան։

Այս որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։

Արգելքը վերաբերում է միայն հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։ Մինչ այդ ներմուծված ապրանքների նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում։

Հիշեցնենք, որ տվյալ խմբաքանակը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) թույլատրելի նորմերի խախտման պատճառով։ Այդ պատճառով որոշվել է արգելել արտադրանքի վաճառքը, հետ կանչել շուկայից, ոչնչացնել կամ օգտագործել այլ նպատակներով։

Տեսչական մարմինը շեշտում է՝ իր բոլոր գործողություններն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ