USD384.26EUR452.58RUB4.8832

Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում կփակվեն մի շարք փողոցներ

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի ունենալիք “TRICOLOR” Yerevan Night Run վազքի միջոցառման ընթացքում մայրաքաղաքի մի շարք հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։

Միջոցառումը նվիրված է Հայաստանի պետական խորհրդանշանների և Սահմանադրության օրվան։

Փակվող հատվածները՝

Հուլիսի 4-ին՝

• Ժամը 21:00-ից կփակվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը։

• Ժամը 21:50-ից կփակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Նալբանդյան փողոցում (Հանրապետության հրապարակից մինչև Նալբանդյան-Թումանյան խաչմերուկ), Թումանյան փողոցում (Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մինչև Աբովյան-Թումանյան խաչմերուկ), Պուշկինի փողոցից մինչև Աբովյան փողոց, Աբովյան փողոցում՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ:

• Վազքը կավարտվի ժամը 23:45-ին։

Հուլիսի 5-ին՝

• Ժամը 09:00-ից կփակվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոցը։

• Ժամը 10:00-ից մասնակիորեն կփակվի Հանրապետության հրապարակը և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցը։

• Վազքը կավարտվի ժամը 11:30-ին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ