Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվում է կառուցել նոր ճանապարհ, որը կկապի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցի հետ։ Ճանապարհի երկարությունը կկազմի մոտ 620 մետր։
Նախագծի մրցույթը կայացել է։ Նոր ճանապարհը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկային ծանրաբեռնվածությունը։